«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն հայտարարել է, որ իր նախկին ակումբը պետք է մտածի Նեյմարի վերադարձի մասին: «ՊՍԺ»-ի հարձակվողը 2017-ի ամռանը իսպանական գրանդից հեռացել է ռեկորդային 222 միլիոն եվրոյով:

«Բարսելոնան» կարիք ունի մի ֆուտբոլիստի, որը կարող է տեմպ հաղորդել գրոհներին, հատկապես, երբ Մեսսիի մոտ խաղը չի ստացվում։ Ակումբին պետք է ֆուտբոլիստ, որը կարող է օգնել Մեսսիին և անհրաժեշտության դեպքում նրան փոխարինել։ Ինձ թվում է՝ Նեյմարը կարող է նման խաղացող դառնալ։

«Բարսելոնան» պետք է մտածի Նեյմարին ամռանը վերադարձնելու մասին: Նրա հեռանալու պահից անցել է որոշակի ժամանակ, այդ պատճառով, կարծում եմ կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – Ռիվալդոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

28-ամյա Նեյմարն այս մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments