«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է կարիերան շարունակել իր ներկայիս ակումբում: Այս մասին հաղորդում Է
«Sky Sports»-ը։ Աղբյուրի տեղեկություններով` 32-ամյա արգենտինացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը, սակայն չի պատրաստվում հեռանալ:

Ավելի վաղ եվրոպական շատ լրատվամիջոցներ հայտնել էին Մեսսիի և
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև ծագած կոնֆլիկտի մասին: Վիճաբանության առարկա են դարձել կատալոնացիների նախկին ֆուտբոլիստի խոսքերն այն մասին, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին գոհ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից, ինչի պատճառով դաշտ են դուրս եկել ոչ բոլորը 100%-ով:

Մեսսին դժգոհություն է հայտնել այս խոսքերից, ինչը հանգեցրել է կոնֆլիկտի, մասնավորապես, «AS»-ի տվյալներով, ֆուտբոլիստը հասցրել է վիճել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և պաշտպան Ժերար Պիկեի հետ: Առաջինի դեպքում հասել է նույնիսկ քաշքշուկի։

Facebook Comments