«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լեո Մեսսիի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:

«Դա ֆանտաստիկ կլիներ Անգլիայի Պրեմիեր լիգայի համար, բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Մեսսին «Բարսելոնայի» լեգենդն է, ես վստահ եմ, որ նա այնտեղ կավարտի կարիերան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում Է «BBC»-ն։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լեո Մեսսիի ապագան դարձել է աղմկահարույց խոսակցությունների առարկա, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ հարձակվողը հանդես եկավ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի դեմ: Կոնֆլիկտի պատճառը Աբիդալի հրապարակային հայտարարությունն էր կատալոնացիների նախկին մարզիչ Էրենստո Վալվերդեի հասցեին, որին աջակցում էր Մեսսին ։

Իր վերջին խաղում «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պարտվեց «Ատլետիկին»: Մի շարք փորձագետներ այդ պարտությունը կապել են ակումբի ներսում տիրող մթնոլորտի հետ:

Facebook Comments