Այսօր լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա հերթական դերբին: Խաղ, որն երկու հակառակ բևեռների պայքարն է: Խաղ, որն իր դրամատիզմով հասցնում է խելահեղության գագաթնակետին: Դերբի, որն ավելին է, քան պարզապես խաղ:

Այսօր «Սան Սիրոյում» իրար հետ կմրցեն Կապտասևերի և կարմրասևերի բանակը` «Ինտերը» ընդդեմ «Միլանի»:
Այս հանդիպումը մեզ խոստանում է դիտարժանություն, հետաքրքիր պայքար և գեղեցիկ ֆուտբոլ, որից կարելի է հաճույք ստանալ:

Սա մի արտասովոր խաղ է, որը չես համեմատի, և ոչ մի դերբիի հետ: Դերբին մի խաղ է, որտեղ կարող է լինել անհավանականը: Այստեղ էական չէ թիմերը մարզավիճակը, մրցաշարային աղյուսակի դիրքը, վիճակագրություն, փաստեր և այլն, այստեղ կարևորը նվիրումն է և ցանկությունը: Իսկ թե ով է արժանի հաղթանակի պետք է ցույց տալ և ապացուցել 90րոպեների ընթացքում:

«Ինտեր»

Անտոնիո Կոնտեի թիմը ստանձնելուց հետո «Ինտերի» վերելքը սկսվեց: Նոր Թոփ մակարդակի և երիտասարդ ֆուտբոլիստներ ձեռք բերվեցին, ովքեր Կոնտեի ձեռքի տակ սկսեցին աճել և հասունանալ: Թիմը սկսեց կայունանալ և աչք ծակող, գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել: Գոդինի, Լուկակույի, Սանչեսի, Բարելլայի, Էրիկսենի, Սենսիի նման ֆուտբոլիստներ թիմը ձեռք բերեց և պարզ էր ամեն ինչ «Ինտերը» Կոնտեի հետ ձեռնոց է նետելու «Յուվենտուսին» և մինչև վերջ կռիվ է տալու Ա Սերիայի չեմպիոնության համար: Կոնտեն «Ինտերին» հզոր թիմ դարձրեց նորից և դա տրանսֆերային ճիշտ քաղաքականության արդյունքն է: Կոնտեն տակտիկապես հզոր մարզիչ է և դա բազմիցս ապացուցել է, նա չեմպիոն է ի ծնե և իր թմերին փոխանցում է իր չեմպիոնական բնազդը` դարձնելով գերհզոր թիմ, ով ունակ է սարեր շուռ տալ: Կոնտեն գիտի ինչ անել տարբեր իրավիճակներում և դա իր առավելությունն է: Շատ համակրելի թիմ է սարքել, ով կարող է պայքար տալ յուրաքանչյուր թոփ թիմի հետ:

«Միլան»

«Միլանը» այս մրցաշրջանի հենց սկիզբը սկսեց անկայուն ֆուտբոլ խաղալ թիմը իրեն նման չէր: Ցույց չէր տալիս այն ֆուտբոլը, որը իրենից պահանջում էին և դա ամենևին ֆուտբոլիստների մեղքը չէր, այլ մարզիչի: Ջամպաոլոն փորձեց իր տակտիկան նորամուծություններով ներմուծել «Միլանի» արյան մեջ, և հաջողության հասնել, բայց չստացվեց, ձախողվեց և հեռացավ: Սխալ մարզիչի ընտրությունը իր հետևանքները թողեց «Միլանը» վտանգավոր գոտու մոտ էր:
Տեղի ունեցավ մարզիչի փոփոխություն Ստեֆանո Պիոլին նշանակվեց «Միլանի» գլխավոր մարզիչ: Սկզբից ամեն ինչ հարթ չդասավորվեց, բայց թիմը ցույց էր տալիս հիանալի ֆուտբոլ, իսկ այս տարվա հենց սկզբից թիմը ձեռք բերելով Իբրային ուղղակի ֆանտաստիկ հաջողությունների է հասնում: «Միլանը» այս տարի դեռևս չունի ոչ մի պարտություն(7խաղ անպարտելի) և դա Իբրահիմովիչի շնորիվ է: Իբրան «Միլանին» նորից վերադարձրեց հավատ, մեծ ցանկություն պայքարելու և չհանձնվելու համար, սովորեցրեց ամբողջ հոգով նվիրված խաղալ այն նշանի համար, որը խաղաշապիկի վրա կրում են: «Միլանի» հաջողությունը նաև տակտիկայի փոփոխության մեջ էր: Հրաժարվեցին ավանդական 4-3-3-ից և անցան 4-4-2-ին, որը շատ դրական ազդեցություն ուեցավ խաղի վրա: «Միլանը» կարծես թե վերակենդանացել է, իսկ դերբիին իրոք հետաքրքիր է լինելու:

«Միլանյան» դերբիի վերջին հինգ հանդիպումների արդյունաները`
21.09.19. «Միլան»- «Ինտեր» 0:2
17.03.19. «Միլան»- «Ինտեր» 2:3
27.10.18. «Ինտեր»- «Միլան» 1:0
04.04.18. «Միլան»- «Ինտեր» 0:0
27.12.18. «Միլան»- «Ինտեր» 1:0


Թոփ-5 փաստեր «Միլանյան» դերբիի մասին.

  • «Միլանյան» դերբիի լավագույն ռմբարկուն Անդրեյ Շևչենկոն է` 14գոլով:
  • «Միլանյան» դերբիի ամենախոշոր հաշվով հաղթանակը` «Միլան»- «Ինտեր» 6:0(2001թ.)
  • Իբրահիմովիչը հանդես է եկել և «Ինտերի»(2006/09) և «Միլանի»(2010-12,2020…)կազմում:
  • «Միլանյան» դերբին երեք անգամ անցկացվել է Իտալիայից դուրս` Շվեյցարիայում(1908թ ), Ամերիկայում(1969 և 2009թ.):
  • Դերբիի ամենաարագ գոլը գրանցվել է 13-րդ վայրկյանին, գոլի հեղինակ է դարձել Սանդրո Մացցոլան(«Ինտեր»):

Հ.Գ. Անկասկած ֆանտաստիկ հանդիպում կդիտենք երկու լեգենդար թիմերի մասնակցությամբ: Լեփ-լեցուն մարզադաշտ, երկրպագուների յուրահատուկ պաստառներ, մեծ աջակցություն, էմոցիաների բախումներ և դիտարժան ֆուտբոլ: Սա տակտիկական պայքար է երկու հիանալի մասնագետների միջև, իսկ թե ով կհաղթի պարզ կդառնա մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո: Դերբին իր ողջ հմայքով այսօր` 23:45-ին:

Facebook Comments