«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունը(2:4):

«Առաջին կեսին մեր ծրագիրը շատ լավ էր աշխատում։ Հնարավոր է, որ մենք արժանի էինք ավելին, քան երկու գոլը, բայց հետո երկու գոլ բաց թողեցինք մի քանի րոպեների ընթացքում, որն որոշեց հանդիպման ելքը:

Ես զայրացած եմ իմ սաների վրա, քանի որ մենք պաշտպանական պարտականություններ ունեինք այդ պահերին, երբ մեզ գոլ էին խփում։ Մենք նրանց անտեսեցինք, ինչի համար մրցակիցը պատժեց մեզ։ Սա մեր լավագույն առաջին խաղակեսն էր մրցաշրջանում, սակայն մենք պարտվեցինք դերբին, որում պետք է հաղթեինք», – մարզիչի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

23 տուրից հետո «Միլանը» 32 միավորով 8-րդ տեղում է:

Facebook Comments