«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը (2:4):

«Դժվար է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Ընդմիջմանը ասացին, որ մեկնարկային 15 րոպեները վճռորոշ կլինեն երկրորդ խաղակեսի համար, այդ 15 րոպեների ընթացքում մրցակիցը երկու գնդակ խփեց: Դադարեցինք խաղալ, թիմը դադարեց հավատալ, ճնշում գործադրել:

Անկեղծ ասած, ես շատ ավելին էի ակնկալում
«Ինտերից»։ Առաջին խաղակեսում նրանք երկրորդ տեղին արժանի թիմ չէին։ Երկրորդում՝ այո»,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն։

Նշենք, որ Իբրան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար:

Facebook Comments