Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Լայպցիգի»
հետ հանդիպումը(0-0):
«Պետք է ազնվորեն խոստովանել, որ ոչ ոքին արդար արդյունք էր։ Առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք, առաջին 25 րոպեները ինձ շատ դուր եկան։ Դրանից հետո վստահության մեր խաղի մի փոքր նվազեց: Թիմը սխալվեց, թույլ տվեց մրցակցին մոտենալ իր դարպասին։ Պետք է ուրախանալ, որ գոլ բաց չենք թողել։ Առջևում բարդ ճանապարհ է դեպի չեմպիոնություն։ Բայց դա հենց այն է, ինչ բոլորը ցանկանում են», – մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիան» 43 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 42 միավորով երկրորդ տեղում է:
Facebook Comments