«Ռոմայի» ղեկավարությունը հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով, հաղորդում է «The Sun»-ը:

Իտալական ակումբը չի պատրաստվում 23 միլիոն եվրո վճարել 31-ամյա հայ ֆուտբոլիստի համար, որի աշխատանքային պայմանագիրը
«Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվել է հռոմեական ակումբ, որը նախատեսված է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:

Իտալական Ա Սերիայի ընթացիկ խաղարկությանը կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման՝ աչքի ընկնելով 4գոլով և 1 արդյունավետ փոխանցումով:

Facebook Comments