«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է «AS»-ը: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է 53-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմի խաղից և փնտրում է նոր գլխավոր մարզիչի։
«Սևիլիայում» Լոպետեգիին կարող է փոխարինել Ունաի Էմերին, որը 2013-2016-ը գլխավորել է ակումբը և երեք անգամ անընդմեջ հաղթանակ է տարել Եվրոպայի լիգայում:
48-ամյա մարզիչի վերջին աշխատավայրը Լոնդոնի «Արսենալն» էր, որտեղից նա հեռացել էր 2019-ի նոյեմբերին ՝ անբավարար արդյունքների պատճառով:
Պրիմերայի 23 տուրից հետո «Սևիլիան» 39 միավորով 4-րդ տեղում է:
Facebook Comments