Իսպանիայի առաջնության նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը հոկտեմբերի 26-ից՝ դեկտեմբերի 18 տեղափոխման մասին տարածված լուրերը։

« Խաղի տեղափոխման ժամկետը պետք է որոշի ֆեդերացիան։ Այնտեղ այլ ընթացակարգ է ընթանում։ Այժմ մենք զբաղվում ենք օրացուցային ճշգրտմամբ։ Խոսվում էր դեկտեմբերի 18-ի մասին, սակայն այդ օրը կայանալու է Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներ։ Հետևաբար, հարկավոր է հանգիստ նստել, և սպասել վերջնական պատասխանին»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo պարբերականը։

Հիշեցնենք, որ Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի են ունենում մեծամասշտաբ ցույցեր, ինչի արդյունքում խանգարվել է երթևեկությունը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here