«Միլանը» ամռանը կգնի Անտե Ռեբիչի ամբողջական տրանսֆերը գերմանական
«Այնտրախտից»: Ռեբիչը այժմ վարձավճարով է հանդես գալիս «Միլանում»:
Ենթադրվում է, որ միլանյան ակումբի ներկայացուցիչներն առաջիկայում բանակցություններ կվարեն գերմանացի գործընկերների հետ՝ այդ հարցը լուծելու համար։
Ռեբիչը մրցաշրջանի մեկնարկում չէր արդարացնում իրեն և թիմի մեկնարկային կազմում տեղ չէր գտնում, սակայն վերջին շրջանում սկսել է կարևոր դեր խաղալ թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խորվաթ հարձակվողը չորս գնդակ է խփել Ա Սերիայի 12 հանդիպումներում:
Facebook Comments