Երկար դադարից հետո «Արսենալը» հաղթեց «Նյուքասլին»` ուրախացնելով իր երկրպագուներին, որը վերջին ժամանակներս այդքան էլ հաճախ չի լինում։ Միկել Արտետայի թիմը սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը:

«Արսենալի» չորս գոլերից մեկն իր հաշվին գրանցեց Մեզութ Օզիլը։ 31-ամյա գերմանացի կիսապաշտպանն ընդհատել է գոլային երաշտը Պրեմիեր լիգայում, որը տեևել է 300 օր։ Նախորդ անգամ Անգլիայի առաջնությունում Օզիլը «Քրիստալ Պելեսի» դարպասը գրավել էր անցյալ տարվա ապրիլի 21-ին:

«Արսենալը» շարունակում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում:

Facebook Comments