Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Լացիոյից» կրած պարտությունից հետո(1:2) զրուցել է լրագրողների հետ:

«Սա լավ խաղ էր, սակայն ինձ դուր չի գալիս արդյունքը և այն, թե ինչպես բաց թողեցինք երկու գոլերը։ Մենք գոլեր նվիրեցինք մրցակցին։ Նման խաղերում դուք իրավունք չունեք սխալվել: Ինչ-որ միամտություն եղավ, մենք շատ հեշտությամբ բաց թողեցինք երկու գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում մենք արդեն ունեինք իրավիճակներ, երբ հաշվի մեջ առաջ էինք և արդյունքում պարտվում ենք։ Դա պետք է շտկել», – Կոնտեի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն։

Այս պարտությունից հետո «Ինտերը» նահանջեց երրորդ հորիզոնական` Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments