Այսօր ուշ երեկոյան կկայանա ևս երկու հանդիպում, մեկը` ԱՊԼ-ից, իսկ մյուսը` Սերիա Ա-ից: Ֆուտբոլային երեկոն ապահովված է:

Նախ առաջինը կանրադառնանք «ԱՊԼ»-ի տուրի կենտրոնական խաղին, որտեղ իրար հետ կմրցեն` «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու լեգենդար մարզիչների բախում կտեսնենք: Այս երկու թիմերի հանդիպումները միշտ լարված և հետաքրքիր են եղել: Ֆանտաստիկ ֆուտբոլսյին հանդիպում է մեզ սպասվում: Երկու թիմերն էլ ոչ այդքան լավ վիճակում են` խաղային տեսանկյունից անկում են ապրում: Չնայած, որ «Չելսին» քառյակում է, բայց այն խաղը ցույց չի տալիս, որն երկրպագուները սպասում են, թիմը հաճախ ձախողվում է պաշտպանությունում և հարձակման գծում ոչ միշտ է ինչ-որ բան ստացվում: Թիմում կան խնդիրներ, որոնք պետք է լուծի Ֆրենկ Լեմպարդը:
Ոչ այդքան հարթ է ընթանում նաև Օլե Գունար-Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդում»: Թիմը շատ անստաբիլ ելույթներ է ունենում և այդ ամենը բարդել մարզիչի վրա սխալ է: Թիմը ունի երիտասարդ կազմ և փորձում է քավել առավելագույնը այդ կազմից:

Նշենք, որ այս պահին «Չելսին» 4-րդ տեղում է 41միավորով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 9-րդ հորիզոնականում է` 35 միավորով:

Այս մրցաշրջանում երկու անգամ արդեն Սուլշերը հաղթել է Լեմպարդին, իսկ առհասարակ «Չելսին» չունի ոչ մի հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ` սկսած 2018թ-ից:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Սերիա Ա-ում: «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանը» կհյուրընկալի «Տորինոյին»: Բավականին հետաքրքիր դիմակայություն է սպասվում: «Թուրինյան» ակումբը միշտ «Միլանի» համար մեծ բարդություններ է ստեղծել, չնայած դրան վերջին խաղում «Միլանը» հաղթեց «Տորինոյին» Իտալիայի գավաթի շրջանակներում, իսկ վերջին անգամ տանը «Միլանը» հաղթել է «Տորինոյին» 2016թ-ին:

Չնայած դրան «Միլանը» տարին լավ է սկսել հաղթանակներ և տպավորիչ քամբեկներ, «Ինտեիի» և «Յուվեի» դեմ արժանի ֆուտբոլ ցուցադրեցին և դա Իբրահիմովիչի էֆեկտն է: «Միլանը» պայքարում է Եվրոպայի Լիգա վերադարձի համար և ամեն ինչ կանի իր նպատակին հասնելու համար:

«Տորինոն» վերջին շրջանում անկում է ապրում թիմի վատ մրցելույթների պատճառով Մացցարին հեռացվեց: Հատկապես խայտառակ պարտություններից հետո «Ատալանտայի» և «Միլանի» դեմ խաղերում:
Այս պահին «Տորինոն» 14-րդ հորիզոնականում է 27միավորով, իսկ «Միլանը» 10-րդն է` 32միավորով:

Facebook Comments