Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին չի հայտավորվել «Նյուքասլի» դեմ(4:0) Անգլիայի առաջնության նախորդ խաղին:

Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Գենդուզիի բացակայության պատճառ Է դարձել նրա կոնֆլիկտը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, որը տեղի է ունեցել Դուբայում կարճաժամկետ հավաքի ժամանակ: Գենդուզին վիճել է Արտետայի հետ մարզումներից մեկի ժամանակ, իսկ հյուրանոցում կոնֆլիկտը շարունակություն է ստացել։

Հիշեցնենք, որ «Արսենալը» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է
«Նյուքասլին»: Այնուամենայնիվ, լոնդոնցիները շարունակում են մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում:

Facebook Comments