«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Նապոլիից» դեկտեմբերին հեռանալու մասին:

«Հիմա իմ գործերը լավ են ընթանում։ Ինձ պետք չէր վերածնվել, քանի որ ես ինձ լավ էի զգում Նեապոլում։ Պարզապես ֆուտբոլում ձեզ դատում են արդյունքներով, իսկ նրանք թիմի մակարդակի չեն եղել։

Որոշումը կայացվել է պայմանավորվածության համաձայն, և այն ճիշտ էր։ Ինձ ավելի լավ է առանց «Նապոլիի», իսկ «Նապոլին»՝ առանց ինձ: Դա մի հրաշալի փորձ էր: Այժմ Նեապոլը սպասում է, թե երբ եմ այնտեղ անցկացնելու իմ արձակուրդը», – ասել է Անչելոտին «Rai Uno»-ին տված հարցազրույցում:

Այս պահին «Նապոլին» 8-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments