«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբային ռեկորդ է սահմանել: Իր թիմը անցկացրած առաջին 250 հանդիպումների արդյունքում 153հաղթանակ է տարել, որը բացարձակ ռեկորդ է:

Ինչպես հաղորդում է «Opta»-ն, հարյուրավոր հանդիպումներից գերմանացի մասնագետը հաղթել է 153-ում: Այսպիսով, նա գերազանցել է մերսիսայդցիների նախորդ ռեկորդակիր Քեննի Դալգլիշին, որին հաջողվել է 250խաղերում 152հաղթանակ տոնել: Լավագույն եռյակը եզրափակում է Ռաֆայել Բենիտեսը (142)։

«Լիվերպուլի» լեգենդար մարզիչներ Բոբ Փեյսլին (139) և Բիլ Շենկլին (133) գտնվում են համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում: Վեցերորդ տեղը զբաղեցնում է Ժերար Ուլյեն(129):

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015-ի աշնանը՝ փոխարինելով պաշտոնանկ արված Բրենդան Ռոջերսին։ Գերմանացի մասնագետի գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչից հետո դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Ընթացիկ մրցարշավում Կլոպի տղաները Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթել են 26 հանդիպումներից 25-ում և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին տեղը` 22 միավոր առաջ անցնելով երկրորդ հորիզոնականից:

Facebook Comments