Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության տնային հանդիպումը(0:2):

«Հեշտ չէ ընդունել այդ արդյունքը շատ պատճառներով։ Ես չեմ կարող բողոքել իմ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմից, նրանք այժմ հուսահատված են։ Ծանր երեկո էր մեր թիմի համար։ Մենք պարտվեցինք 0։2 հաշվով։

Չգիտեմ, թե քանի հարված ենք հասցրել, բայց դրանք շատ են եղել: Եթե գոլ չես խփում, չի կարելի հաղթել, դա հասկանալի է։ Այժմ մենք չորրորդ տեղում ենք, և մրցաշրջանը սկսվում է հենց հիմա։

Մագուայրը պետք է հեռացվեր, դա ակնհայտ է, դա կփոխեր ամբողջ խաղը։

Ժիրուն մի փոքր խաղից դուրս էր, բայց հիմա նման կանոններ կան: Չեմ կարող հասկանալ, թե ինչու մրցավարը չի օգտագործել տեսակրկնությունները», – մարզիչի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը։

26 տուրից հետո «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Facebook Comments