Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հաջորդ ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը և կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:

«Football Italia»-ն հաղորդում է, որ «Ռեալը» պատրաստ է քննարկել 28-ամյա կոլումբացուն հաջորդ ամռանը վաճառելու տարբերակը:

Բանն այն է, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը, այդ պատճառով «Ռեալը» կցանկանար նրա վաճառքից գոնե ինչ-որ գումար ստանալ ։

Աղբյուրի տեղեկություններով` Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու թեկնածուներից մեկը Թուրինի «Յուվենտուսն» է, որն առաջիկա ամռանը կարող է առաջարկ անել կոլումբացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար:

Facebook Comments