«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական անգամ հաղթել է «Չելսիին» այս մրցաշրջանում: Օլե-Գունար Սուլշերը` «մանկունյանցիների» գլխավոր մարզիչը, գոհ է մնացել թիմի պաշտպանությունից, ինչպես նաև հայտարարել Է, որ Մագուայրը չպետք է հեռացվի:

«Մենք այնքան էլ լավ չէինք խաղում գնդակի հետ, Երբեմն մենք անփույթ և դանդաղ էինք խաղում, սակայն պաշտպանությունում շատ լավ խաղացինք։
Նրանց բախտը չի բերել երկու գոլերում, որոնք չեղարկվեցին VAR-ի ճիշտ որոշումներից հետո:
Հարրի Մագուայրը կանոները չի խախտել, նա ոռքերով պաշտպանվեց Բատշուայիից, ով իր վրա էր ընկնելու, այնպես որ նա դրեց իր ոտքը և հարվածեց նրան: Բարեբախտաբար, երբ ես խաղում էի, չկար VAR-ը: Ժիրուն կես ոտքով խաղից դուրս էր և գոլը նույնպես չեղարկվեց:

Պոգբա՞ն Պոլը պետք է վերադառնա մարզումներին վաղը», – նորվեգացու խոսքը մեջբերում Է «BBC»-ն:

Facebook Comments