Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր իրավիճակի մասին։ Ձմռանը ֆրանսիացին չկարողացավ փոխել ակումբը, թեև ցանկանում էր դա անել կանոնավոր խաղային պրակտիկա ստանալու համար։

«Ես պատրաստվում էի հեռանալ։ Դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի վերջ ես գտնվում էի երկու ճամբարների միջև։ Բայց փետրվարի 1-ից ես 100%-ով կենտրոնացած էի «Չելսիի» ելույթներիս վրա և բոլոր ուժերը կտամ մինչև մրցաշրջանի ավարտը։

Այժմ իմ անձնական նպատակն է հնարավորինս շատ խաղալ, քանի որ ցանկանում եմ մասնակցել Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրոպայի հաջորդ առաջնությանը», – Ժիրուի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:

Facebook Comments