Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը քննադատել է
«Լիվերպուլի» Վիրջիլ Վան Դեյկի խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղում(0:1):
«Սա խայտառակ խաղ էր Վան Դեյկի կողմից: Մրցակցին նվիրեց անկյունային, որը հանգեցրեց գոլի: Մի քիչ հաջողություն, և մրցակիցը խփեց առաջին գոլը:
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները գիտեն, որ իրենց դաշտում շատ գոլեր են խփում, սակայն պատասխան խաղում նրանք պետք է ավելի լավ և արագ խաղան», – Գուլիտի խոսքը մեջբերում է «The Mirror»-ը:
«Լիվերպուլի» և «Ատլետիկոյի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին «Էնֆիլդում»:
Facebook Comments