Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն բարձր է գնահատել երկրպագուների աջակցությունը և ընդգծել, որ իր թիմն անցկացրել է բացառիկ հանդիպում:

«Լիվերպուլը» շանսեր ուներ: Նրանք վտանգավոր հարձակվում էին: Նրանք լավ խաղացողներ ունեն բոլոր դիրքերում։ Իմ թիմը սկսել է հաղթել, երբ մենք խաղադաշտ էինք դուրս գալիս թունելի միջով։ Ես տեսնում եմ, որ ֆուտբոլիստները հավատում են հաջողության: Մենք տեսել ենք ֆուտբոլի գեղեցիկ կողմը։ Այսօր թիմն ու երկրպագուները մեկ ամբողջություն էին։

Ութ տարվա ընթացքում, որ ես այստեղ եմ աշխատում, ինձ չի հաջողվել տեսնել այնպիսի երկրպագուներ, ինչպիսին այսօր է։ Դա իսկապես էմոցիոնալ է: Մենք թիմային լավ խաղ ցուցադրեցինք։ Երբ դուք խաղում եք որպես մեկ ամբողջություն, դուք կարող եք հասնել ամեն ինչի:

Դա մեզ համար լավագույն երեկոն չէ, Բայց կան երեկոներ, որոնք երկար ժամանակ մնում են հիշողության մեջ: Այսօր մենք աշխարհի լավագույն թիմն էինք և հաղթեցինք։ Բայց հետևում է ևս մեկ հանդիպում:

Հաղթանակները տալիս են ուժ, մենք անպայման ուզում ենք հաղթել։ Այսօր մենք կարևոր հաղթանակի ենք հասել ակումբի համար», – Սիմիոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Facebook Comments