«Սանթոսը» ցանկանում է «Բարսելոնայից» ևս 4,5 միլիոն եվրո ստանալ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար, հաղորդում է «Marca»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ 2013 թվականին ակումբները պայմանավորվել են ոչ միայն դրամական փոխհատուցման, այլև երկու ընկերական խաղ անցկացնելու մասին, որոնցից միայն մեկն է կայացել: Այդ կապակցությամբ բրազիլական ակումբը ցանկանում է, որպես տույժ 4,5մլն եվրո ստանալ։ «Սանթոսը» պաշտոնական նամակ է ուղղարկել կատալոնական ակումբ և պատասխան է սպասում հինգ օրվա ընթացքում։ Վճարումից հրաժարվելու դեպքում բրազիլական ակումբը կարող է դատի տալ «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 88,2 միլիոն եվրոյով՝ այդ պահին դառնալով կատալոնական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը: 2017թ-ին «ՊՍԺ»-ն 26-ամյա հարձակվողին գնել էր 222 միլիոն եվրոյով: Այդ տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ:

Facebook Comments