Չիրո Իմոբիլեն պատմել է երկրպագուների հետ իր հարաբերությունների մասին։

«Լացիոյի խաղն այս մրցաշրջանում արժանի էր երկրպագուների ջերմ խոսքերի, դա ոգևորիչ է և շատ հաճելի: Մեզ մոտ հիանալի կոլեկտիվ է, որտեղ տիրում է բարեկամություն և փոխըմբռնում: Լուիս Ալբերտոն ինձ ավելի լավ է ճանաչում, քան կինս, Աչերբին ինձ ավելի ուժեղ է նախանձում, քան Ջեսիկան: Կորեան և Կայսեդոն իմ լավագույն ընկերներն են, իսկ Լուկաս Լեյվան օրինակ է խաղադաշտում և դրանից դուրս, նա իսկական չեմպիոն է: Միակ խնդիրը Լացզարին է։ Ես նրան հեռացրեցի վարորդի պաշտոնից, Նա բացարձակապես չգիտի հռոմեական ճանապարհները»,- ասել է Իմոբիլեն:

Այժմ Իմոբիլեն Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն է:

Facebook Comments