Լոնդոնի «Արսենալի» հենակետային կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, որը թիմի հայտացուցակում ընդգրկված է «Օլիմպիակոսի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում, հիվանդացել է և թիմի հետ չի մեկնել Աթենք, սակայն եթե մինչեւ չորեքշաբթի երեկո՝ փետրվարի 19- ին, նրա ինքնազգացողության մեջ բարելավումներ նկատվեն, նա կմեկնի Հունաստան, որպեսզի հասցնի հանդիպմանը մասնակցել,- հայտնել է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Բացի վնասվածք ստացած Կալում Չեմբերսից, Սեդրիկ Սուարեշից և Կիրան Տիրնիից, «Օլիմպիակոսի» դեմ չի խաղա նաև Մեզութ Օզիլըանձնական պատճառներով: «Օլիմպիակոս»- «Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, ժամը` 00:00-ին:

Facebook Comments