«Լա Լիգայի» ղեկավարությունը երկար քննարկումներից ու բանակցություններից հետո որոշում կայացրեց տեղափոխել հոկտեմբերի 26-ին պլանավորված «Էլ կլասիկոն»։
Այն բանից հետո երբ թիմերը մերժեցին առաջին խաղը Սանտիագո Բեռնաբու մարզադաշտում անցկացնելու առաջարկը «Լա Լիգայի» ղեկավարությանը մնում էր հանդիպման միայն երկու տարբերակ՝ տեղափոխել խաղը կամ դեկտեմբրի 7-ին, կամ էլ դեկտեմբերի 18-ին։
«Լա Լիգայի» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ առաջին «Էլ կլասիկոն» կկայանա դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։
Facebook Comments