«Ինտերի» գլխավոր մարզիչ` Անտոնիո Կոնտեն հավաստիացրել է, որ «Լուդոգորեցի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 խաղում ռոտացիա կլինի, ինչպես նաև ասել է, որ Էրիկսենի հետ ոչ մի խնդիր չկա:

«Թիմն իրեն լավ է զգում։ Կլինի ռոտացիա, քանի որ կարճ ժամանակում մենք մի քանի հանդիպում կունենանք: Ճիշտ է նաև հնարավորություն տալ նրանց, ովքեր քիչ են խաղացել, դրսևորել իրենց:

Էրիկսե՞նը, միակ բանը, որ անհանգստացնում է ինձ, այն է, որ ես պետք է կրկին սովորեմ խոսել անգլերեն, որպեսզի կարողանամ շփվել նրա հետ: Ես տեսնում եմ, որ նա անհանգստանում է, բայց ոչ մի խնդիր գոյություն չունի», — Կոնտեի խոսքը մեջբերում է Ջանլուկի Դի Մարցիոն:

Նշենք, որ«Լուդոգորեց»-«Ինտեր» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին, ժամը` 21:55-ին:

Facebook Comments