Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պատմել է, թե ժամանակակից ֆուտբոլի որ խաղացողը կդառնա ապագայում ամենանշանավոր ֆուտբոլիստը:

«Մբապեն ֆուտբոլի ներկան և ապագան է: Նա ֆանտաստիկ խաղացող է, շատ արագ, և նա հետագայում միայն առաջադիմելու է», — Ռոնալդույի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՊՍԺ»-ն բոլոր ուժերով ցանկանում է ֆրանսիացի հարձակվողին պահել թիմում ՝ նրան առաջարկելով տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:

Facebook Comments