Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի նկատմամբ երկրպագուների քննադատությունը` ընդգծելով, որ ցանկանում է մասնագետը մնա «ծեր սինյորայի» ղեկին:

«Անհրաժեշտ որակների հասնելու համար ժամանակ է պետք։ Փոխել որոշումը և փորձել ինչ-որ բանի հասնել ճիշտ որոշում է: Հուսով եմ, որ Սարրին կմնա, քանի որ դա կնշանակի, որ մենք ինչ-որ բան հաղթեցինք», — ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Լեգենդար ֆուտբոլիստը խոսել է նաև Իտալիայի առաջնության մրցակցության մասին, որտեղ թուրինցիները պայքարում են «Ինտերի» և «Լացիոյի» դեմ:

«Եթե «Ինտերը» ավելի հեռուն գնա Եվրոպայի լիգայում, ես կասեի, որ «Լացիոն» մեզ համար ավելի առաջնային մրցակից է, քանի որ նրանք խաղալու են միայն հանգստյան օրերին»,- ասել է Բուֆֆոնը:

Facebook Comments