«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Բրյուգեի» դեմ Եվրոպայի Լիգայի խաղի մասին:

«Դա բարդ խաղ էր լավ կազմակերպված թիմի դեմ բարդ պայմաններում։ Ես չեմ կարծում, որ դա մեկն էր այն լավագույն խաղերից, որ որևէ մեկը տեսել եմ: Ամեն ինչ մի քիչ անլուրջ էր, կենտրոնացվածության տեսանկյունից, բայց խաղադաշտում պայմաններն ու գնդակը բարդացնում էին հանդիպումը: Հարցրեք ցանկացած խաղացողին, որ նման գնդակը չի օգնում, երբ դուք ցանկանում եք խաղալ գեղեցիկ:

Գնդակը, որն օգտագործում են Եվրոպայի լիգայում, դժվար է խաղալ։ Փորձեք ինքներդ: Նաև քամի ու անձրև կար ինչը շատ էր խանգարում», — Սուլշերի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments