«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է «Բրեշիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի արդյունքը (2:1):

«Մենք շատ գնդակին էինք տիրապետում առանց որևէ օգուտ ստանալու։ Դա նյարդայնացնում է, բայց Ա Սերիայում հեշտ հանդիպումներ չեն լինում։

Մեզ պակասում էր հարձակման սրությունը։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, սկսեցին գրոհել մեծ ուժերով:
Մենք դեռ պետք է 13հանդիպում անցկացնենք: Եվրագավաթներում հայտնվելու համար հարկավոր է հավաքել 27-28 միավոր»,-մարզիչի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն:

25 տուրից հետո «Նապոլին» ունի 36 միավոր և Ա Սերիայում այս պահին և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Facebook Comments