ԱՊԼ 27-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին» և հաղթեց(2:1): Աշակերտը նորից ուժեղ էր ուսուցչից: Ժոզե Մոուրինյոն տանուլ տվեց համդիպումը: Ժոզեն մեծ խաղերի մասնագետ է, բայց այս անգամ չկարողացավ ոչինչ անել:

Դերբին համառ պայքարում ընթացավ և արդեն խաղասկզբում Օլիվյե Ժիրուն բացեց հանդիպման հաշիվը` կրակելով մոտակա անկյունը: Երկրորդ խաղակեսում Ալոնսոն հուժկու հարվածով կրկնապատկեց «Չելսիի» առավելությունը, իսկ խաղավարտին Ռուդիգերը ինքնագոլի հեղինակ դարձավ: Չնայած դրան, «Տոտենհեմն» այդպես էլ չկարողացավ խաղը փրկել: Ժոզեի դեմքը ամեն ինչ ասում էր, «Տոտենհեմը» պարտվեց: Ժոզեն տակտիկապես պարտվեց Լեմպարդին:

«Չելսին» ընդհանրապես վերջին շրջանում խաղային անկում է ապրում և այս հաղթանակը հոգեբանորեն մեծ առավելություն էր Լեմպարդի տղաների համար: Լեմպարդը փոխելով դասավորվածությունը և կազմը հասավ ցանկալի արդյունքի: Լեմպարդը Ժոզեի դեմ խաղաց խորը պաշտպանությունից, ինչը և օգնեց հասնել հաջողության: Կառուցեց գրագետ և ամուր պաշտպամություն` օգտագործելով բազայում եղած իր ֆուտբոլիստներին: Լեմպարդը խաղի գլխավոր հերոսն էր, նա շախմատային հաղթանակ տարավ իր ուսուցչի նկատմամբ:

Դե իսկ «Տոտենհեմը» հոգեբանորեն ընկճված և հոգնած տեսք ուներ, որը տրամաբանական է: «Լայպցիգի» դեմ խաղը հոգնեցրել էր թիմին, նաև Սոնի և Քեյնի բացակայությունը վճռորոշ եղավ: Սա Ժոզեի պարտությունն էր:

Այս հանդիպումից հետո «Չելսին» ամրապնդվեց քառյակում` 44միավորով, իսկ «Տոտենհեմը» 40միավորով առայժմ 5-րդ հորիզոնականում է:

Հետաքրքիր փաստեր խաղից

Լեմպարդը դարձավ միակ մարզիչը, ով ԱՊԼ-ում մեկ մրցաշրջանում երկու անգամ հաղթեց Ժոզե Մոուրինյոին:

«Չելսին» 2005/06 թ-ից ի վեր առաջին անգամ մեկ մրցաշրջանում երկու անգամ հաղթեց «Տոտենհեմին»:

Facebook Comments