«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որի պայմանագիրը պատկանում է
«Մանչեսթեր Յունայթեդին», այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Մառախլապատ Ալբիոն», հաղորդում է «TMW»-ն:

Աղբյուրի տվյալներով ՝ «Ինտերի» ղեկավարությունը չի բանակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չիլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը լիարժեք գնելու շուրջ:

Ավելի վաղ այն մասին, որ Սանչեսը կվերադառնա Յունայթեդ, պատմել է Օլե-Գունար Սուլշերը: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments