«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղը: Կատալոնական թիմը հաղթել է 5:0 հաշվով, չորս գոլ խփել է Լիոնել Մեսսին:

«Հանդիպումը, որում մեզ մոտ ամեն ինչ կստացվի, պետք է վաղ թե ուշ կայանար։ Մյուս խաղերում մենք ճիշտ էինք գործում, բայց մինչև վերջ չէինք իրացնում պահերը։ Այսօր մենք երեք անգամ գոլեր խփեցինք ընդմիջումից առաջ, դա մեզ հանգստացրեց։ Այնպես, ինչպես այսօր, Մեսսին խաղում է 14-15 տարի և կշարունակի նույն ոգով։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նրա ներկայությունը միշտ զգալի է։ Եթե նա գոլ չի խփում, ապա նախապատվությունը տալիս է գոլային փոխանցումներին: Լեոն անում է այն, ինչին ընդունակ չեն մյուսները։ Նաև նշեմ Բրայթվայտի խաղը։ Կարծում եմ՝ դա լավ տրանսֆեր է», — Սետյենի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Facebook Comments