«Ինտերի» ղեկավարությունը սկսել է ֆուտբոլիստներ փնտրել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսին փոխարինող գտնելու համար, ում ամենայն հավանականությամբ, ամռանը կվաճառվի կատալոնական «Բարսելոնային» հաղորդում է «Tuttosport»-ը:

«Ինտերի» ցուցակում են Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ( «Արսենալ»), Անտոնի Մարսիալը («Մանչեսթեր Յունայթեդ»), Տիմո Վերները («Լայպցիգ») և Անտուան Գրիզմանը («Բարսելոնա»): Իտալական ակումբը հետաքրքրված է նաև Օլիվյե Ժիրուի («Չելսի») և Դրիս Մերտենսի(«Նապոլի») ծառայություններով, որոնք ամռանը կդառնան ազատ գործակալներ:
«Ինտերը» դիտարկում է Մարտինեսի տրանսֆերի մեջ Գրիզմանին ընդգրկելու հնարավորությունը, սակայն քիչ հավանական է, որ ֆրանսիացին համաձայնվի հեռանալ «Բարսելոնայից»:

Facebook Comments