Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռյուդիգերն արձագանքել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերյան խաղում ռասայական հողի վրա իրեն վիրավորելու գործի փակմանը:

«Ռասիզմը հաղթեց։ Մարդիկ, ովքեր վիրավորել են ինձ, հաղթել են, նրանք կկարողանան վերադառնալ մարզադաշտ և չեն պատժվի։ Ես չեմ հանձնվում և չեմ լռում։ Ես միշտ գոռում դրա մասին, բայց այս իրավիճակում ես բոլորովին միայնակ եմ:

Երբ ինձ վիրավորում էին Իտալիայում, ես միշտ լսում էի. «Այստեղ դա նորմալ է»: Դուք պետք է սկսեք ձեզանից, և նոր խոսել ուրիշների մասին: Ինձ աջակցում էին, բայց խոսելն ու անելը տարբեր բաներ են։ Յուրաքանչյուրը կարող է ներողություն խնդրել, բայց դա կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր դրան բախվել են», – Ռյուդիգերի խոսքը մեջբերում Է «Sky Sport»-ը:

Facebook Comments