«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է «Չելսիի» մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքը:

«Ես հիանում եմ Ֆրենկով, քանի որ նա գլխավորել է «Չելսին» տրանսֆերների արգելքի պահին։ Ես հպարտանում եմ Լեմպարդի համար առաջին հերթին, որպես հավաքականի նախկին խաղընկեր։ Իհարկե, մեզ համեմատում էին իրար հետ, երբ մենք ֆուտբոլիստ էինք։ Կարո՞ղ ենք խաղալ միասին, արդյո՞ք մեզանից որևէ մեկը ավելի լավն էր: Այդ մասին մինչ այժմ խոսում են, բայց իրականությունն այն է, որ մենք տարբեր աշխատանք ունենք», — Ջերարդի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։

Լեմպարդի գլխավորությամբ «Չելսին» Անգլիայի առաջնությունում այս պահին զբաղեցնում է 4-րդ տեղը` 27 տուրից հետո ունի 44 միավոր:

Facebook Comments