«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը:

«Բոլորը հասկանում են, որ մենք ձգտում ենք Չեմպիոնների լիգայի ուղղեգիր ձեռք բերել։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» զբաղեցնել ՉԼ ուղղեգրի համար նախատեսված տեղը և շարունակեմ հաղթել հանդիպումներում։

Թիմն արել է հնարավոր ամեն ինչ և վաստակել է երեք միավոր: Հույս ունեմ, որ Մարսիալն ավելի շատ գոլեր կխփի», – պորտուգալացու խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 41 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Չորրորդ տեղում գտնվող «Չելսիից» հետ է մնում` երեք միավորով:

Facebook Comments