«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Լեչչեյի» նկատմամբ(4:0) հաղթանակից հետո խոսել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Մխիթարյանը մեզ ավելացնում է կրեատիվությունը։ Հենրիխը շատ ժամանակին փոխանցում է կատարում և ճիշտ որոշումներ է կայացնում։
Երբ այդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, նրան թիմը չէր հերիքում», — ասել է պորտուգալացի մասնագետը «Sky Sport Italia»-ի լրագրողներին տված հարցազրույցում։
Նախորդ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Հենրիխը վարձավճարով է հանդես գալիս իտալական ակումբում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:
Facebook Comments