Մյունխենի «Բավարիայի» սեփականատերերը մտադիր են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել թիմի գլխավոր մարզիչին, այդ մասին հաղորդում է «Don Balon»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը կհեռանա ակումբից` անկախ մրցաշրջանի արդյունքներից, ղեկավարությունը շահագրգռված չէ շարունակել համագործակցությունը: Նրա փոխարեն մյունխենցիները ցանկանում են հրավիրել արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեին, որն այժմ աշխատում է Մադրիդի «Ատլետիկոյում»:

Հիշեցնենք, որ 49-ամյա մարզիչը 2011-ից է գլխավորում «Ատլետիկոն»: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր։ «Ատլետիկոն» նաև երկու անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում:

Facebook Comments