Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ` Ռոբերտո Մարտինեսը տեղեկություն ունի այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը բաց կթողնի ոչ թե երկու, այլ երեք ամիս։ Այսպիսով, այս մրցաշրջանում բելգիացին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:

«Մեզ համար շատ տխուր է, քանի որ այդ վնասվածքը Ազարին շարքից դուրս կբերի առնվազն երեք ամսով։ Էդենի նման ֆուտբոլիստ միշտ պետք է խաղա։ Մենք կապ ունենք «Ռեալի» բժշկական շտաբի հետ, մենք անհանգստանում ենք ֆուտբոլիստի համար։ Շատ ցավալի է, որ դա տեղի է ունեցել
«Մանչեսթեր Սիթիի» դեմ կարևոր խաղից առաջ», – Մարտինեսի խոսքը մեջբերում է
«ESPN»-ը։

Հիշեցնենք, որ վերջերս Ազարը խաղադաշտ էր վերադարձել դեռ նոյեմբերի վերջին ստացած վնասվածքից հետո և նորից վնասվածք է ստացել:

Facebook Comments