«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ շփվել է լրագրողների հետ։

«Չելսին» շատ հետաքրքիր թիմ է։ Ես դիտել եմ նրանց հանդիպումը «Տոտենհեմի» հետ։ Նրանք ունեն երիտասարդ մարզիչ, մենք գիտենք, թե ինչ կարելի է ակնկալել նրանցից։ Այո, արդեն երկու անգամ ենք խաղացել նրանց հետ, բայց արդյունքը լավագույնն չէր։ Դրոգբան մեզ այն ժամանակ ոչնչացրեց, փորձենք կանխել դա։

Շատ կարևոր է գոլ խփել նրանց խաղադաշտում։ Նախորդ տարի հյուրերի գոլը վճռորոշ գործոն դարձավ։ Կանենք այն ամենը, ինչ մեզնից է կախված», – Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Bild»-ը։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսի»- «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 25-ին, Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում` 00:00-ին:

Facebook Comments