«Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է «El Chiringuito»-ն, անգլիական ակումբը պատրաստ է Օբլակի համար «Ատլետիկոյին» առաջարկել Կեպային և 30 միլիոն եվրո:
Նշենք, որ Կեպան մի քանի խաղ անընդմեջ մնում է պահեստայինների նստարանին: Լեմպարդը դժգոհ է Կեպայից և Կաբալյերոյին է ընդգրկում մեկնարկային կազմում:
Կեպայի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025թ-ը։
Հիշեցնենք, որ լոնդոնցիները Կեպային գնել էին «Ատլետիկոյից» 80 միլիոն եվրոյով:
Facebook Comments