Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ գլխավորում է «MLS»-ի
«Մոնրեալ Իմպակտը», հայտնել է, որ կցանկանար մի օր գլխավորել «Արսենալը»:

«Ես իսկապես երազում եմ գլխավորել «Արսենալը», բայց նաև երազում եմ վազել բասկետբոլի խաղահրապարակում և սլեմ- դանք անել։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ամենը կիրականանա։ Բայց, այո, քանի դեռ ողջ եմ, ես իսկապես ցանկանում եմ աշխատել այդ ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Դա արդեն դժվար էր անել նույնիսկ Արսեն Վենգերի հեռանալուց հետո», – ասել է Անրին:

Նշենք, որ Թիերի Անրին «Արսենալում»
հանդես է եկել 1999-2007թթ.: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ավելի քան 250 գոլ է խփել լոնդոնյան ակումբի կազմում։ Անրին ակումբի հետ նվաճել է յոթ տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը երկու անգամ։

Facebook Comments