«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Պետր Զելինսկիի փոխանցումից հետո բելգիացին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Սա Մերտենսի 121-րդ գոլն էր «Նապոլիում»: Սա նաև Մարեկ Համշիկի ակումբային ռեկորդի կրկնությունն է, ով դրա վրա ծախսել է 520 խաղ։ Մերտենսը կրկնել է սլովակի նվաճումն ընդամենը 310 հանդիպումների արդյունքում։

Այս պատվավոր ցուցակում Երրորդ տեղում է Դիեգո Մարադոնան(115 գոլ):

Facebook Comments