«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ «Բավարիայի» դեմ հանդիպնան մասին:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում«Բավարիան» առանց շանս տալու հաղթեց «Չելսիին»:

«Բավարիան» շատ ուժեղ թիմ է։ Խնդիրներից խուսափելու համար պետք էր կատարյալ խաղալ։ Մենք բավականաչափ վստահ չէինք խաղում գնդակի հետ, և դա զայրացնում է։

Այսօր մենք տեսանք, թե ինչ մակարդակ ունի «Բավարիան»։ Հետ նայելու իմաստ չկա, պետք է ընդունել իրականությունը։ Մենք պայքարում ենք Պրեմիեր լիգայում առաջին քառյակում հայտնվելու համար, քանի որ ցանկանում ենք ուժեղանալ այս ամռանը։ Բայց նախ կմեկնենք Մյունխեն և կաշխատենք արժանի խաղալ։

Սա շատ տհաճ դաս է։ Մենք երկար ժամանակ չէինք խաղում այդ մակարդակում։ Սա է դաժան իրականությունը։ Դրանից պետք է հետևություններ անել։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, թե ինչ մակարդակ է պահանջվում ցուցադրել մրցաշարի այս փուլում», — Ֆրենկ Լեմպարդի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Facebook Comments