«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ «Բարսելոնայի»
դեմ հանդիպման մասին(1:1):

«Մեր մրցակիցին քիչ բան էր հաջողվել հարձակման գծում, բայց հետո մենք թույլ տվեցինք այդ սխալը, և նրանք խփեցին։ Եթե մենք իրացնենք մեր պահերը երկրորդ խաղում, ապա կարող ենք առաջ անցնել։

«Բարսելոնայի» համար դժվար էր, քանի որ մենք շատ զգույշ էինք։ Մենք լավ էինք գործում որպես թիմ։ Միայն մեկ սխալ արեցինք։

Ես հիասթափված եմ, քանի որ մենք մեկ սխալ թույլ տվեցինք, և մրցակիցներն առավելագույնս օգտվեցին դրանից։ Մենք կարող էինք ավելի լավ իրացնել մեր պահերը։ Մեզ համար դժվար էր այսօր, բայց տակտիկապես մենք գրեթե կատարյալ էինք գործում և կարող էինք ավելին անել։

Երբ մենք խաղում ենք որպես թիմ, կարող ենք լավ արդյունքի հասնել ։ Սա դեռ վերջը չէ:Դժվար կլինի, բայց մենք կգնանք այնտեղ և կփորձենք առաջ անցնել», — Ջենարո Գատուզոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը :

Facebook Comments