Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գնահատել է սրունքաթաթի վնասվածքի ծանրությունը, որը նա ստացել է «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերջնամասում(1:1):

Ըստ «Sport.es» պարբերականի հեռանալով մարզադաշտից՝ ֆուտբոլիստը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ մտադիր է օգնել իր թիմին Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոն» կկայանա մարտի 1-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու»
մաևզադաշտում: Այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»:

Facebook Comments