«Բավարիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ չորս շաբաթ բաց կթողնի ձախ ծնկահոդի ճաքերի պատճառով:

Նշվում է, որ լեհ հարձակվողը վնասվածք է ստացել Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը մյունխենցիները հաղթել էին 3:0 հաշվով:

«Բավարիայի» բժշկական շտաբը հայտնում է, որ 10 օր ֆուտբոլիստը կմնա վիրակապով, որից հետո կկարողանա վերադառնալ մարզումային գործընթացին: Իսկ խաղադաշտ Լևանդովսկին կկարողանա վերադառնալ մեկ ամսից։

Facebook Comments